ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
07.02.2018 11:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 6-ին, ժամը 12.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Հովհաննես Բ.-ն, որը հունվարի 13-ից ՌԴ ՆԳՆ Սեվաստոպոլ-Նախիմով քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: