ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին Կենտրոնական բաժին է ներկայացել Վահագն Ս.-ն, որը 2020 թ. փետրվարի 12-ից ՌԴ Բատայսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					