ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
07.05.2019 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 27-ամյա Դավիթ Ս.-ն, որը 2018թ. նոյեմբերի 30-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 116 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: