ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության համար
07.09.2018 14:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 6-ին, ժամը 18.45-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2014թ. օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի մարզի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: