ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
12.07.2021 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 9-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Վարդան Ա.-ն, որը փետրվարի 26-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: