Հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից
Փետրվարի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Կ.-ին, որը 2017թ. հուլիսի 3-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 41-ամյա Դավիթ Ա.-ն, որը 25.12.2018թ.-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳՎ Սերպուխովսկոյի վարչության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (Կեղծ փաստաթուղթ օգտագործելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: