ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
14.10.2021 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 13-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Վահագն Ֆ.-ն, որը սեպտեմբերի 1-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ օրինական պահանջը չկատարելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: