ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
19.10.2021 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին Ջրվեժի Բանավան 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Մաքսիմ Պ.-ն, որը հունիսի 17-ից ՌԴ Կեմերովո քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: