ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
20.11.2019 13:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 49-ամյա Տիգրան Շ.-ն, որը 2018 թ. մայիսի 30-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: