ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
23.03.2021 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Կարեն Կ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՌԴ Բելգորոդ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 238.1-րդ հոդվածի (Կեղծ, անորակ և չգրանցված դեղամիջոցների, բժշկական սարքավորումների, ինչպես նաև կեղծ կենսաբանորեն ակտիվ հավելումների շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: