ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժում
26.09.2018 12:39
Հետախուզվողի հայտնաբերում
«Նելեգալ-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերերատիվ տեղեկություններն իրացնելիս, Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին, ժամը 08.30-ին, Ջրվեժ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Մարգար Ե.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Ռոստովի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: