ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Ջերմուկի բաժին
26.10.2021 11:02
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել 45-ամյա Վահե Խ.-ն, որը 2017 թ. օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: