ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Դիլիջանի բաժին
27.02.2021 13:05
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 26-ին բաժին է ներկայացել Սամվել Մ.-ն, որը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: