ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդան քաղաքում
27.02.2021 13:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Հրազդան քաղաքի Շինարարների նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Հմայակ Հ.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: