ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Նորագավիթում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Նորագավիթում

Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 26-ին Նորագավիթի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա Գևորգ Թ.-ն, որը հունիսի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի (Վարչական վերահսկողությունից խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: