ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ծակքար գյուղում
28.11.2019 10:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից ոստիկանության Մարտունու բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Սոսին Գ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 18-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կալուգայի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: