Անխուսափելի հանդիպում՝ դատական նիստին ներկայանալուց խուսափողի հետ
14.03.2016 10:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 10-ին, Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Աշոտ Հ.-ն, ով մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով` դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: