Հետախուզվողին հայտնաբերեցին Բյուրեղավանում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Բյուրեղավան քաղաքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Աշոտ Բ.-ին, ով հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 1-ին մասի և 216 հոդվածի /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
