ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվել է ռեստորանում կատարված դանակահարության դեպքը

Մարտի լույս 9-ի գիշերը բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի կիրճից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 16-ամյա մի պատանի: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: