Գրպանահատը ներկայացրել է դրամապանակը
Հունվարի 23-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ Վահան Դ.-ն նույն օրը, ժամը 17.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում, թիվ 86 երթուղու ավտոբուսի սրահում, 1987 թ. ծնված Զարուհի Ա.-ի պայուսակից գողացել է 15.000 դրամ արժողության դրամապանակը, որում եղել է 9.000 դրամ, ID և բանկային քարտեր:
Վահան Դ.-ն ներկայացրել է դրամապանակը՝ ամբողջ պարունակությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: