Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին ավտոկայանում
13.01.2016 09:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի և Աշտարակի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Աշտարակ քաղաքի ավտոկայանում հայտնաբերվել և Թալինի բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Թովմաս Մ.-ն, ով հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: