Ռոստովի մարզի իրավապահների կողմից միջպետական հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվեց
16.03.2017 18:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Արտաշատի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 15.25-ին, Արարատի մարզի Ոստան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն, որը հունվարի 6-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից գտնվում էր միջպետական հետախուզման մեջ /որպես մերձավոր ազգականի հետ կապը կորցրած ՀՀ քաղաքացի/:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: