«Ռենո Լոգան»-ի տերը գողացել է «Դեյվո»-ի տիրոջ պլանշետը
Մայիսի 14-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1991 թ. ծնված Տիգրան Բ.-ն և հայտնել, որ Բ-2 թաղամասում կայանված իր «Դեյվո» մակնիշի ավտոմեքենայից գողացել են պլանշետը` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Մալաթիայի բաժն ծառայողները ժամը 23.50-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 137 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մանվել Խ.-ին` իր «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի հետ: Նա խոստովանել է կատարածը և ավտոմեքենայի նստելատեղի տակից ներկայացրել պլանշետը:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: