Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
30.08.2013 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 29-ին, ժամը 22.05-ին, բաժանմունք է ներկայացել 1975 թ. ծնված Ալինա Խ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 8-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: