1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 4-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին, ակադեմիայի պետի օգնական Ալեքսանդր Բլինկովին և ակադեմիայի ուսումնական ընթացքի որակի և ուսումնական բաժնի պրակտիկայի պլանավորման և հսկողության բաժանմունքի տեսուչ Լյուբով Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում Ոուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ կողմերը ղեկավարվելով 2008 թ. հունիսի 20-ի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև կնքված համագործակցության մասին Համաձայնագրի դրույթներով, ձգտելով գիտության և կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների, գիտամանկավարժական և գիտական կոլեկտիվների միջև կապերի հաստատման նպատակով՝ պարտավորվեցին համագործակցել ամբիոնների միջև կրթության ոլորտի փորձի փոխանակման և մի շարք այլ հիմնական ու նպատակային ուղղություններով:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հյուրերը պարգևատրվեցին «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» հոբելյանական կրծքանշաններով:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ոստիկանության պետին խորհրդանշական հուշանվերներ հանձնեց և հպարտությամբ նշեց, որ Վոլգոգրադի ակադեմիայի շրջանավարտ Վլադիմիր Գասպարյանի լուսանկարը մինչ օրս փակցված է ակադեմիայի շրջանավարտների թանգարանի «Մեր հպարտությունը» պատվո տախտակին:

***

Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակության անդամները հունիսի 5-ին այցելեցին ոստիկանության կրթահամալիր, ծաղիկներ դրեցին ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին, շրջեցին կրթահամալիրում, ծանոթացան իրականացվող բարեփոխումներին:
Պատվիրակության անդամները հաճելի անակնկալ ունեին Վոլգոգրադի ակադեմիայի հայ շրջանավարտների համար. Ակադեմիայի պետ Վլադիմիր Տրետյակովը նրանց պարգեւատրեց հուշամեդալներով:
Պատվիրակությունը հանդիպեց նաեւ կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: