Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է
15.11.2012 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Չարենցի փողոցից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արսեն Չ.-ին, որը հոկտեմբերի 31-ից ՌԴ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացում կատարելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: