Ռուսաստանում կողոպուտ, խարդախություն և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքներով հետախուզվողները հայտնաբերվել են
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Հաղթանակ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վանիկ Մ.-ն, որը 2010 թ. հունիսի 3-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Հայկազ Ջ.-ն, որը 1999 թ. մարտի 22-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Գարգառ գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Վահան Մ.-ն, ով 2012 թ. մարտի 21-ից ՌԴ Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: