Ռուսաստանում հայտնաբերված կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
10.10.2016 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահ մարմինների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ՌԴ տարածքում հայտնաբերվել և հոկտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, որը 2015 թ. ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: