Ռուսաստանում փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց
22.12.2016 09:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Արարատ քաղաքի Խանջյան փողոցի մի հասցեում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Անահիտ Ա.-ն, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշևսկի շրջանի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի /փաստաթղթի կեղծում/ 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: