ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.02.2016 19:15 ՃՏ պատահարներ

Փետրվարի 23-ին, ժամը 8-ին, Երևանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-33021-212» և «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Միցուբիշի-Պաջերո»-ն բախվել է «ԳԱԶել-32213» մակնիշի թիվ 46 երթուղային միկրոավտոբուսին:
«Միցուբիշի-Պաջերո»-ի ու «ԳԱԶել-32213»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 22.25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 30 տան դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 21.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 17/3 հասցեի դիմաց բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ն առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 24-ին, ժամը 00.10-ին, Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 59/3 հասցեի մոտ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գառնի գյուղի ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Մոսկվիչ 412»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 19-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մրգաշեն-Արտամետ ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 22-ին, ժամը 00.35-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 316-րդ կմ-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ փետրվարի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 316-րդ կմ-ում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի, ինչի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշ գյուղի «Կածարաթ» կոչվող տարածքի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ԳԱԶ-3110»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: