Հետախուզվողին հայտնաբերեցին Նորագավիթի տներից մեկում
19.09.2015 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, ով օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: