Հայտնաբերեցին շենքերից մեկի նկուղային հարկում
15.02.2016 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Լյովա Թ.-ն, ով փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: