1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.02.2016 12:42 ՃՏ պատահարներ

Փետրվարի 16-ին, ժամը 14.00-ին, «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան-Խանջյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 17.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հին Էրիվանցի փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 08.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթոյան փողոցի թիվ 44 տան դիմաց վրաերթի ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, այնուհետև՝ բախվել «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող բաժանորդների հաշվիչների տուփին, ապա ծառի և Աթոյան փողոցի թիվ 46 տան պատին ու կողաշրջվել:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է և բախվել բետոնե էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը հաղորդում է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 68 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***

Փետրվարի 16-ին, ժամը 9-ի սահմաններում, «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: