ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.02.2016 17:25 ՃՏ պատահարներ


Փետրվարի 25-ին, ժամը 22.20-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 17 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 13.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 21.25-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բելինսկու փողոցի թիվ 33 տան դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 69-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Ազատության պողոտայի թիվ 24/9 հասցեի դիմաց` անհայտ մակնիշի ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից Ոսկեհատ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈՒԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21065»-ի վարորդը, ուղևորը և «ՎԱԶ-2121»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-2417»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու ավտոկայանատեղին կից ճանապարհին 47-ամյա տղամարդու վարած կվադրոցիկլը կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Վարորդը և նրա 17-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 08.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, որից հետո «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված «Մերսեդես»-ին, որն էլ բախվել է անցորդի` 50-ամյա տղամարդու:
Հիշյալ տղամարդը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: