Խախտում կատարած վարորդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
08.02.2016 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 7-ին Ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ ՃԵԿ խախտման համար ժամը 18.15-ին հատուկ պահպանման տարածք տեղափոխված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1992 թ. ծնված Գոռ Ա.-ն, 2015 թ. հունվարի 28-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Բուտուրլինսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: