1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոսկյա ձուլակտորների գրավադրում, չմարված վարկեր

17.02.2016 10:51 Խարդախություն

1969 թ. ծնված Սեյրան Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թ. մարտին 1991 թ. ծնված Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ Գավառ քաղաքի բանկերից մեկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ պարտքի մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` չի մարում:
Բայց սա դեռ ամենը չէ.
- Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ին, 1960 թ. ծնված Ազնիվ Վ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում:
- Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Ներսիկ Շ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում:
- Փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, 1977 թ. ծնված Արթուր Հ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին կամ մայիսն Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: