Դանակահարություն Գավառում
10.03.2016 12:16
Մարմնական վնասվածք
Մարտի 8-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրան, վիճաբանության ժամանակ, դանակահարել է 1979 թ. ծնված Վիլյամ Ե.-ն:
Վիլյամ Ե.-ն ներկայացրել է դանակը:
Նշանակվել է փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: