ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատժի կրումից խուսափողները հայտնաբերվեցին

Օգոստոսի 30-ին, ժամը 10.05-ին, Վանաձոր քաղաքի Իսահակյան 2-րդ նրբանցքի 5 շենքից ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ն, ով օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

***
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոոսի 30-ին, ժամը 16.30-ին, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ժորա Ա.-ն, ով օգոստոսի 30-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: