Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
09.03.2016 11:21
Անհետ կորածի հայտնաբերում
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1986 թ. ծնված Վանիկ Եգանյանը:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 7-ին, ժամը 1-ի սահմաններում, Վ. Եգանյանը Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: