Գելենջիկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքները
25.01.2016 16:15
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 23-ին, ժամը 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Թադևոս Թ.-ին, ով 2015 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 116 հոդվածի /ծեծ/ 2-րդ մասի Ա կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: