Գողոնը ձեռքին
02.02.2016 09:57
Գողություն
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Օզանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտաշ Ա.-ին, որի մոտ հայտնաբերվել է 2 ձայնարկիչ և 2 նվագարկիչ:
Արտաշ Ա.-ն խոստովանել է, որ դրանք քիչ առաջ է գողացել:
Պարզվել է, որ նա գողությունը կատարել է Գյումրիի քաղաքային զբոսայգու պահեստարանից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: