Սալիկների գողություն Վանաձորում. պարեկների բացահայտումը
11.09.2023 12:35
Արձանագրված դեպքեր

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել են մի քաղաքացու, որը բազալտե սալիկներ է բեռնում «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկը:
Քաղաքացին պարեկներին հայտնել է, որ ցանկանում է սալիկները տեղափոխել գերեզմանատուն` հոր գերեզմանը բարեկարգելու համար: Նա հավելել է, դա անում է առանց որևէ մեկի թուլտվության կամ իմացության:
Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ՝ նույն փողոցի բնակիչ, 27-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Տարոնի բաժին:
«Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: