Սահմանային անցակետն անցնել չհաջողվեց
25.02.2015 12:25
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 24-ին, ժամը 10.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը հունվարի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: