Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
07.10.2021 11:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տավուշի և Դիլիջանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Տավուշի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Դավիթ Ա.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: