ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
23.09.2021 12:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 42-ամյա Սամվել Հ.-ին, որը հուլիսի 27-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: