Սահմանային անցակետում հայտնաբերվեց Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող
15.04.2019 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում ապրիլի 13-ին, ժամը 11.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 46-ամյա Դավիթ Դ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում է Մինսկ քաղաքի ՆԳՎ կողմից 209 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: