Սահմանային անցակետից բերման ենթարկվածը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
06.02.2017 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 6-ին, ժամը 1.55-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Պապին Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: