Սահմանային անցակետում հայտնաբերվածը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողղմից
16.05.2019 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 15-ին, ժամը 11.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 41-ամյա Վարդան Ա.-ն, որը 2018թ. հունվարի 22-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ՃԵԿ խախտումը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: