Սահմանը հատել չհասցրեց
29.08.2014 15:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության բաժնի ծառայողները օգոստոսի 26-ի երեկոյան Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին, որը հուլիսի 1-ից ՌԴ Նիժեգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: