Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Փանիկ գյուղում
13.03.2013 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Փանիկ գյուղից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Աղասի Ս.-ին, որը 2012 թ. մարտի 29-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի (թմրանյութի ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը և տեղափոխելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: